Հոդված 1. Օրենքի նպատակը և կարգավորման առարկան
Հոդված 1. Օրենքի նպատակը և կարգավորման առարկան
Սույն օրենքի նպատակը գույքի և եկամուտների հայտարարագրման միջոցով Հայաստանի Հանրապետության պետական, համայնքների և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեների (այսուհետ՝ բյուջե) նկատմամբ ֆիզիկական անձանց ունեցած պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության, հայտարարագիր ներկայացնողների (այսուհետ՝ հայտարարատու) գույքի և եկամուտների հայտարարագրման նկատմամբ հասարակության վստահության, կոռուպցիայի դեմ պայքարի գործուն կառուցակարգերի ապահովումն է:
Սույն օրենքը կարգավորում է ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է հայտարարագրի ներկայացման, հայտարարատուների գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկությունների ստացման կարգերը, ժամկետները, ինչպես նաև պատասխանատվությունն օրենքի խախտումների համար: