Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 8 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-08-19-ից մինչև 2008-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի նպատակը և կարգավորման առարկան

գործել է մինչև 2008-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1. Օրենքի նպատակը և կարգավորման առարկան

Սույն օրենքի նպատակը գույքի և եկամուտների հայտարարագրման միջոցով Հայաստանի Հանրապետության պետական, համայնքների և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեների (այսուհետ՝ բյուջե) նկատմամբ ֆիզիկական անձանց ունեցած պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության, հայտարարագիր ներկայացնողների (այսուհետ՝ հայտարարատու) գույքի և եկամուտների հայտարարագրման նկատմամբ հասարակության վստահության, կոռուպցիայի դեմ պայքարի գործուն կառուցակարգերի ապահովումն է:

Սույն օրենքը կարգավորում է ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է հայտարարագրի ներկայացման, հայտարարատուների գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկությունների ստացման կարգերը, ժամկետները, ինչպես նաև պատասխանատվությունն օրենքի խախտումների համար:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։