Հոդված 16. Սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի իրավունքները և պարտականությունները
Հոդված 16. Սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի իրավունքները և պարտականությունները
(վերնագիրը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)
1. Սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը իրավունք ունեն`
ա) լիազոր մարմնից ստանալու սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերի, ինչպես նաև սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն.
բ) վերադասության կամ դատական կարգով բողոքարկելու լիազոր մարմնի և վերահսկողություն իրականացնող տեսուչի գործողությունները և որոշումները:
2. Սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են`
ա) ապահովել սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների հետ կապված գործառնությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարումը.
բ) Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող և շուկայահանվող նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների (բացառությամբ հանրային սննդի) տվյալների շտեմարանում ընդգրկելու համար լիազոր մարմնի սահմանած կարգով տրամադրել իրենց կողմից արտադրվող և (կամ) շուկայահանվող այդպիսի արտադրանքի վերաբերյալ սույն օրենքով սահմանված տեղեկատվությունը.
գ) տրամադրել սույն օրենքով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթեր, ապահովել պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչների մուտքը համապատասխան արտադրամասեր, անվճար տրամադրել փորձաքննության համար անհրաժեշտ նմուշներ:
Փորձաքննության համար նմուշառման կարգը սահմանում է կառավարությունը.
դ) ռիսկի վերլուծության նպատակով լիազոր մարմնին տրամադրել տվյալներ վտանգավոր սննդամթերքի, դրա հետ շփվող նյութերի կամ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների հետագծելիությունը որոշելու համար.
ե) լիազոր մարմնի հետ համատեղ կազմակերպել միջոցառումներ վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի կամ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների հետ կապված ռիսկի կանխարգելման կամ նվազեցման ուղղությամբ.
զ) իրենց գործունեության ընթացքում ապահովել շրջակա միջավայրի պաշտպանությունը.
է) իրականացնել սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ պարտականություններ:
2.1. (մասը 07.02.12 ՀՕ-16-Ն օրենքի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.18թ.)
(16-րդ հոդվածը լրաց., խմբ. 07.02.12 ՀՕ-16-Ն)