Հոդված 11. Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների ներմուծման, օգտագործման և իրացման սահմանափակումները
Հոդված 11. Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների ներմուծման, օգտագործման և իրացման սահմանափակումները
1. Արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել կամ հանրային սննդի ծառայությունների ոլորտում օգտագործել վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր և կեղծված նյութեր և վտանգավոր ու կեղծված սննդային հավելումներ:
2. Եթե վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերը կամ վտանգավոր սննդային հավելումները վերաբերում են խմբաքանակի մի մասին, ապա տվյալ խմբաքանակի մեջ մտնող սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը կամ սննդային հավելումներն ամբողջությամբ համարվում են վտանգավոր (եթե փորձաքննությամբ չի հիմնավորվել խմբաքանակի մնացած մասի անվտանգ լինելը):
3. Եթե սննդամթերքի առանձին տեսականու անվտանգության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված են լրացուցիչ պահանջներ և (կամ) ցուցումներ, և սննդամթերքը համապատասխանում է դրանց, ապա տվյալ սննդամթերքը համարվում է անվտանգ միայն այդ պահանջների և (կամ) ցուցումների տեսանկյունից:
Այդպիսի սննդամթերքը նույնպես պետք է բավարարի սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի տեխնիկական կանոնակարգերով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները: