Անցնել բովանդակությանը

Հոդված 1. Օգտագործվող տերմիններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1 Օգտագործվող տերմիններ

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ տերմինները.

մարդկանց առևտուր - շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրումը, փոխադրումը, հանձնումը, թաքցնելը կամ ստանալը ուժի սպառնալիքի կամ դրա կիրառման կամ հարկադրման այլ ձևերի օգտագործման, առևանգման, խարդախության, խաբեության, իշխանության կամ խոցելի դրության չարաշահման ճանապարհով կամ էլ կաշառելու (վճարման կամ շահի ձևով) միջոցով այն անձի համաձայնությունը ստանալու ճանապարհով, որը վերահսկում է այլ անձի: Շահագործումը ներառում է, նվազագույնը, այլ անձանց պոռնկության շահագործումը կամ սեքսուալ շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը համարժեք սովորույթները, ազատազուրկ վիճակը կամ մարդկային օրգանները և հյուսվածքները հանելը` դրանք վաճառելու նպատակով,

երեխաներ - 18 տարեկանը չլրացած անձինք,

օրգան - օրգանիզմի մաս, որն իրենից ներկայացնում է հյուսվածքների էվոլյուցիոն կազմավորված համալիր` միավորված ընդհանուր գործառույթով, կառուցվածքային կազմվածքով և զարգացմամբ,

հյուսվածք - ընդհանուր գործառույթով, կազմվածքով և(կամ) ծագմամբ միավորված բջիջների և ոչ բջջային կառուցվածքների համակարգ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։