Հոդված 6. Տեղեկատվության գաղտնիությունը
Հոդված 6 Տեղեկատվության գաղտնիությունը
1. Կողմերից յուրաքանչյուրի իրավասու մարմինն ապահովում է մյուս Կողմի իրավասու մարմնից ստացված տվյալների գաղտնիությունը, այդ թվում` հարցում ստանալու փաստը և դրա բովանդակությունը, եթե հարցում անող Կողմի իրավասու մարմինը անցանկալի է համարում դրա բովանդակության հրապարակումը:
2. աղտնիության պահպանման անհնարինության դեպքում հարցում կատարելիս հարցվող Կողմի իրավասու մարմինն այդ մասին տեղեկացնում է հարցում անող Կողմի իրավասու մարմնին` նման պայմաններով հարցման կատարման հնարավորության մասին որոշում կայացնելու նպատակով: