Հոդված 8. Հարցման արդյունքների օգտագործումը
Հոդված 8 Հարցման արդյունքների օգտագործումը
1. Հարցման կատարման արդյունքները առանց դրանք տրամադրող իրավասու մարմնի համաձայնության չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, քան այն նպատակներն են, որոնց համար դրանք հայցվել և տրամադրվել են:
2. Հարցում անող Կողմի իրավասու մարմինը հարցման կատարման արդյունքները կարող է օգտագործել այլ նպատակներով միայն հարցվող Կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնության դեպքում: Նման դեպքերում հարցում անող Կողմի իրավասու մարմինը պահպանում է հարցվող Կողմի իրավասու մարմնի կողմից սահմանված` հարցման արդյունքների օգտագործման սահմանափակումները: