Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Համագործակցության հիմնական ուղղությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3 Համագործակցության հիմնական ուղղությունները

Կողմերը համագործակցություն են իրականացնում հետևյալ հիմնական ուղղություններով.

մարդկանց առևտրի դեմ պայքարում Կողմերի համագործակցության նորմատիվ իրավական բազայի կատարելագործում, այս ոլորտում ազգային օրենսդրության ներդաշնակում,

մարդկանց առևտրի դեմ պայքարին ուղղված ՄԱԿ-ի կոնվենցիաների, Կողմերի մասնակցությամբ այլ միջազգային պայմանագրերի դրույթների կատարման համար համաձայնեցված միջոցների իրականացում,

մարդկանց առևտրի հետ կապված հանցավորության և դրա դեմ պայքարի արդյունքների վիճակի և շարժընթացի վերլուծություն,

մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրին հակազդելու համաձայնեցված միջոցների ընդունման համար իրավապահ մարմինների, սահմանապահ և միգրացիոն վերահսկողության մարմինների, սոցիալական ապահովության, առողջապահության և կրթության, ոչ կառավարական և այլ կազմակերպությունների փոխգործակցության մեխանիզմների կատարելագործում,

մարդկանց առևտրին մասնակից անդրազգային հանցավոր խմբավորումների, դրանց առաջնորդների, իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին, ինչպես նաև անհետացած անձանց (որոնք հավանաբար դարձել են մարդկանց առևտրի զոհ) մասին տվյալների համատեղ բանկի ստեղծում,

այն իրավաբանական և ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության ապահովում, որոնք կարող են ներգրավված լինել հանցավոր գործունեության մեջ կամ հանցակցել մարդկանց առևտրին,

մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի զոհերի արդյունավետ պաշտպանության և նրանց վերականգնման ապահովմանն ուղղված միջոցների ընդունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։