Հոդված 10. Հարցման կատարման մերժումը
Հոդված 10 Հարցման կատարման մերժումը
1. Աջակցության ցուցաբերումը կարող է մերժվել ամբողջությամբ կամ մասնակիորեն, եթե հարցվող Կողմի իրավասու մարմինը համարում է, որ հարցման կատարումը կարող է վնաս հասցնել ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ հակասում է իր ազգային օրենսդրությանը և/կամ միջազգային պարտավորություններին, ինչպես նաև կարող է հանգեցնել քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի խախտման:
2. Հարցում անող Կողմի իրավասու մարմինը գրավոր անհապաղ ծանուցվում է հարցման կատարումը ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին` մերժման պատճառները նշելով: