Հոդված 16. Եզրափակիչ դրույթներ
Հոդված 16 Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնվելու օրվանից:
2. Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար այն ուժի մեջ է մտնում նրանց կողմից համապատասխան փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնվելու օրվանից:
3. Սույն Համաձայնագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են արձանագրությամբ, որը հանդիսանում է նրա անբաժան մասը և ուժի մեջ է մտնում սույն հոդվածով նախատեսված կարգով:
4. Սույն Համաձայնագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության ցանկացած մասնակից պետության միանալու համար` միանալու մասին փաստաթուղթը ավանդապահին հանձնելու միջոցով:
5. Սույն Համաձայնագրի դրույթներն ընդունող` Անկախ Պետությունների Համագործակցության մեջ չմտնող պետությունների համար միանալը համարվում է ուժի մեջ մտած, եթե ավանդապահի կողմից համապատասխան ծանուցում ուղարկվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, Կողմերից ոչ մեկը առարկություն չի ներկայացնում:
6. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալու ժամկետից առնվազն վեց ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:
7. Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով: Այդ ժամանակահատվածը լրանալուց հետո այն ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակահատվածներով:
Կատարված է Մոսկվա քաղաքում 2005 թվականի նոյեմբերի 25-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության ործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Ադրբեջանի Հանրապետության վերապահումը
2005 թվականի նոյեմբերի 25-ի` «Մարդկանց, մարդկային օրգանների ԵՎ հյուսվածքների առԵՎՏՐի դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին Համաձայնագրի մասին» Կառավարությունների ղեկավարների Խորհրդի Որոշման վերաբերյալ
Բացառությամբ ազգային օրենսդրության ներդաշնակեցում և համաձայնեցված միջոցների իրականացում նախատեսող դրույթների:
Ադրբեջանի Հանրապետության
վարչապետի առաջին տեղակալ` Ա. Աբբասով
Հայաստանի Հանրապետության վերապահումը
8.3-րդ կետի կապակցությամբ` «Մարդկանց, մարդկային օրգանների ԵՎ հյուսվածքների առԵՎտրի դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին Համաձայնագրի» վերաբերյալ
Համաձայնագրի 16-րդ հոդվածի 3-րդ կետը ընդունվում է հետևյալ խմբագրմամբ. «Սույն Համաձայնագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժան մասը հանդիսացող արձանագրություններով: Արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ` Ա. Մարգարյան
Մոլդովայի Հանրապետության վերապահումը
ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստի օրակարգի 8.3-րդ կետի վերաբերյալ
25-ը նոյեմբերի, 2005թ. Ք. Մոսկվա
«Մարդկանց, մարդկային օրգանների և հյուսվածքների առևտրի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» Համաձայնագիր
«Բացառությամբ ազգային օրենսդրության ներդաշնակեցում և համաձայնեցված միջոցների իրականացում նախատեսող դրույթների»:
Վարչապետի առաջին տեղակալ` Զինաիդա Գրեչանիյ
Ռուսաստանի Դաշնության վերապահումը
«Մարդկանց, մարդկային օրգանների ԵՎ հյուսվածքների առԵՎտրի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» Համաձայնագրի վերաբերյալ
25-ը նոյեմբերի, 2005թ. Ք. Մոսկվա
«Մարդկանց, մարդկային օրգանների և հյուսվածքների առևտրի դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին Համաձայնագրի 1-ին հոդվածով նախատեսված «օրգան» և «հյուսվածք» հասկացություններին վերաբերող մասով Ռուսաստանի Դաշնությունը ղեկավարվում է իր օրենսդրությամբ»:
Ռուսաստանի Դաշնության
Կառավարության նախագահ` Մ. Ֆրադկով
Ուկրաինայի վերապահումը
ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստի օրակարգի 8.3-րդ կետի վերաբերյալ «Մարդկանց, մարդկային օրգանների ԵՎ հյուսվածքների առԵՎտրի դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին Համաձայնագրի վերաբերյալ»
25-ը նոյեմբերի, 2005թ.
«Ուկրաինան իրեն կապված չի համարում օրենսդրությունների ներդաշնակեցում և ՄԱԿ-ի կոնվենցիայի, այլ միջազգային պայմանագրերի դրույթների կատարման համար համաձայնեցված միջոցների իրականացում նախատեսող դրույթներով»:
Ուկրաինայի վարչապետի
առաջին տեղակալ,
պատվիրակության ղեկավար` Ս. Ստաշևսկի
Համաձայնագիրը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության (վերապահումով), Հայաստանի Հանրապետության (հաշվի առնելով վերապահումը), Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության (վերապահումով), Տաջիկստանի Հանրապետության, Ուկրաինայի կառավարությունների կողմից:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Բելառուսի Հանրապետության համար 04.09.2006, Ադրբեջանի Հանրապետության համար՝ 04.09.2006, Հայաստանի Հանրապետության համար՝ 04.09.2006: