Հոդված 2. Ընդհանուր դրույթներ
Հոդված 2 Ընդհանուր դրույթներ
1. Սույն Համաձայնագրի նպատակներ են.
համաձայնեցված ռազմավարության մշակումը և իրավական, սոցիալ-տնտեսական, տեղեկատվական և այլ բնույթի համատեղ համալիր միջոցների ընդունումը մարդկանց առևտրի դեմ պայքարում, դրա ծագմանը նպաստող պատճառների և պայմանների վերացումը, ինչպես նաև մարդկանց առևտրի զոհերի պաշտպանությունը և նրանց վերականգնումը,
բոլոր պետական մարմինների, հասարակական և այլ կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների ջանքերի միավորումը` մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրին հակազդելու գործում առավել արդյունավետ արդյունքների հասնելու համար:
2. Կողմերը, սույն Համաձայնագրի համաձայն, պահպանելով իրենց օրենսդրությունը և միջազգային պայմանագրերը, որոնց իրենք մասնակից են, իրենց իրավասու մարմինների միջոցով համագործակցություն են իրականացնում մարդկանց առևտրի հետ կապված հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման, խափանման և բացահայտման, ինչպես նաև մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի զոհերի պաշտպանության և նրանց վերականգնման գործում:
3. Կողմերից յուրաքանչյուրը որոշում է իրավասու մարմինների ցանկը և փոխանցում ավանդապահին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին ծանուցումը հանձնելիս:
Կողմերից յուրաքանչյուրը իրավասու մարմինների ցանկում փոփոխությունների մասին մեկ ամսվա ընթացքում գրավոր ծանուցում է ավանդապահին:
4. Սույն Համաձայնագրի դրույթների կատարման նպատակով Կողմերի իրավասու մարմինների տարածքային ստորաբաժանումները կարող են հաստատել անմիջական աշխատանքային կապեր` Կողմերի իրավասու մարմինների սահմանած կարգով: