Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Համագործակցության հիմնական ձևերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4 Համագործակցության հիմնական ձևերը

1. Կողմերը համագործակցություն են իրականացնում հետևյալ հիմնական ձևերով.

օպերատիվ, քրեագիտական, վիճակագրական և այլ տեղեկատվության, այդ թվում` նախապատրաստվող և կատարված հանցագործությունների, այդ արարքներից ստացված եկամուտների օրինականացման և դրանց մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին տեղեկությունների փոխանակում,

օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին հարցումների կատարում,

համակարգված օպերատիվ-հետախուզական և կանխարգելիչ միջոցառումների պլանավորում և իրականացում,

նորմատիվ իրավական ակտերի, հրատարակությունների և գիտամեթոդական նյութերի փոխանակում,

աշխատանքի փորձի փոխանակում, աշխատանքային հանդիպումների, խորհրդատվությունների, խորհրդակցությունների, գործնական գիտաժողովների և սեմինարների, ինչպես նաև համատեղ գիտական հետազոտությունների անցկացում,

մարդկանց առևտրի նպատակով ինտերնետ ցանցի օգտագործումը կանխարգելելուն և խափանելուն ուղղված համաձայնեցված միջոցների մշակում և իրականացում,

անձնագրավիզային վերահսկողության տեղեկատվական համակարգի ներդրման փորձի փոխանակում, ներառյալ բիոմետրիկ տվյալների օգտագործումը,

աջակցության ցուցաբերում կադրերի պատրաստման և մասնագետների որակավորման բարձրացման գործում,

մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի զոհերի սոցիալական և բժշկական վերականգնման նոր մեթոդների մշակում և ներդրում:

2. Սույն Համաձայնագիրը չի շոշափում քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու և հանձնման մասին հարցերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։