Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Հարցում` աջակցություն ցուցաբերելու մասին

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5 Հարցում` աջակցություն ցուցաբերելու մասին

1. Կողմերի իրավասու մարմինների համագործակցությունն իրականացվում է աջակցություն ցուցաբերելու մասին հարցումների (այսուհետ` հարցում) կատարման միջոցով:

Տեղեկատվությունը կարող է մյուս Կողմին տրամադրվել առանց հարցման, եթե հիմքեր կան ենթադրելու, որ այն հետաքրքրություն է ներկայացնում այդ Կողմի համար:

2. Հարցումն ուղարկվում է գրավոր: Անհետաձգելի դեպքերում հարցումը կարելի է հաղորդել բանավոր` հետագայում` ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, այն պարտադիր հաստատելով գրավոր: Ընդ որում` կարող են օգտագործվել տեքստի հաղորդման տեխնիկական միջոցները: Հարցման իսկության կամ դրա բովանդակության վերաբերյալ կասկածներ ծագելիս կարելի է խնդրել դրա լրացուցիչ հաստատումը:

3. Հարցման մեջ նշվում են.

ա) հարցում անող և հարցվող Կողմերի իրավասու մարմինների անվանումները,

բ) հարցման առարկա հանդիսացող նյութի հակիրճ բովանդակությունը,

գ) հարցման նպատակի նշումը և հիմնավորումը,

դ) անհրաժեշտության դեպքում` հարցումը կատարելիս հատուկ կարգի նկարագրությունը և այդ անհրաժեշտության հիմնավորումը,

ե) այն ժամկետները, որոնց ընթացքում ակնկալվում է հարցման կատարումը,

զ) այլ տեղեկություններ, որոնք կարող են օգտակար լինել հարցման կատարման համար:

Հարցվող Կողմի իրավասու մարմինն իրավունք ունի խնդրելու հարցման պատշաճ կատարման համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններ:

4. Հարցում անող Կողմի իրավասու մարմնի պաշտոնական ձևաթղթի վրա գրավոր ուղարկված կամ հաստատված հարցումը պետք է ստորագրվի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից և հաստատվի տվյալ մարմնի զինանշանային կնիքով:

5. Եթե հարցում անող Կողմի իրավասու մարմինը պարզում է, որ հարցման կատարման անհրաժեշտությունը վերացել է, ապա տվյալ մարմինն այդ մասին անհապաղ ծանուցում է հարցվող Կողմի իրավասու մարմնին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։