Հոդված 7. Հարցման կատարումը
Հոդված 7 Հարցման կատարումը
1. Հարցվող Կողմի իրավասու մարմինը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հարցման ամբողջական և որակյալ կատարումն ապահովելու համար` հարցում անող Կողմի իրավասու մարմնի նշած ժամկետներում:
2. Հարցում անող Կողմի իրավասու մարմինը անհապաղ ծանուցվում է հարցման կատարմանը խոչընդոտող կամ կատարումը զգալիորեն ձգձգող հանգամանքների մասին:
3. Եթե աջակցություն ցուցաբերելու մասին հարցման կատարումը չի մտնում հարցում ստացած մարմնի իրավասության մեջ, ապա տվյալ մարմինն այն անհապաղ փոխանցում է հարցվող Կողմի համապատասխան իրավասու մարմնին և այդ մասին ծանուցում հարցում անող Կողմի իրավասու մարմնին:
4. Հարցումը կատարելիս կիրառվում է հարցվող Կողմի օրենսդրությունը, սակայն, հարցում անող Կողմի իրավասու մարմնի խնդրանքով, կարող է կիրառվել վերջինիս օրենսդրությունը, եթե դա չի հակասում հարցվող Կողմի ազգային օրենսդրությանը և/կամ միջազգային պարտավորություններին:
5. Հարցվող Կողմի իրավասու մարմինը, հարցում անող Կողմի իրավասու մարմնի խնդրանքով, կարող է հնարավորություն ընձեռել նրա ներկայացուցիչներին ներկա գտնվելու հարցումը կատարելիս:
6. Եթե հարցվող Կողմը համարում է, որ հարցման անհապաղ կատարումը կարող է խոչընդոտել իր տարածքում իրականացվող քրեական հետապնդմանը կամ այլ վարույթի, ապա նա կարող է հետաձգել հարցման կատարումը կամ դրա կատարումը կապել անհրաժեշտ ճանաչված պայմանների պահպանմամբ` հարցում անող Կողմի հետ խորհրդակցելուց հետո: Եթե հարցում անող Կողմը համաձայն է առաջարկվող պայմաններով իրեն աջակցություն ցուցաբերելուն, ապա նա պետք է պահպանի այդ պայմանները:
7. Հարցվող Կողմը հնարավորինս սեղմ ժամկետում հարցում անող Կողմին ծանուցում է հարցման կատարման արդյունքների մասին: