Հոդված 1
Հոդված 1
Սույն Կոնվենցիայի նպատակների համար.
ա) «աշխատանքի հարցերի կարգավորում» եզրույթը նշանակում է աշխատանքի ազգային քաղաքականության ոլորտում պետական կառավարման գործունեություն,
բ) «աշխատանքի հարցերի կարգավորման համակարգ» եզրույթը ներառում է պետական կառավարման այն բոլոր մարմինները, որոնք պատասխանատու են և/կամ են զբաղված են աշխատանքի հարցերի կարգավորմամբ՝ անկախ այն բանից, հանդիսանում են նրանք նախարարություններ կամ այլ պետական հաստատություններ, ներառյալ կիսապետական և տարածքային կամ տեղական կազմակերպությունները կամ այլ ցանկացած ձևի ապակենտրոնացված վարչակազմը, ինչպես նաև ցանկացած կազմակերպական կառույց, որը ստեղծված է այդպիսի մարմինների գործունեության համակարգման և գործատուների ու աշխատողների և նրանց կազմակերպությունների հետ խորհրդատվությունների և մասնակցության ապահովման համար: