Հոդված 5
Հոդված 5
1. Սույն Կոնվենցիան վավերացնող Կազմակերպության յուրաքանչյուր անդամ ազգային պայմաններին համապատասխանող միջոցառումներ է անցկացնում համակարգի շրջանակներում աշխատանքի հարցերի կարգավորման պետական մարմինների և գործատուների և աշխատողների առավել ներկայացուցչական կազմակերպությունների, անհրաժեշտության դեպքում գործատուների և աշխատողների միջև խորհրդատվությունների, համագործակցության և բանակցությունների ապահովման համար:
2. Այնքանով, որքանով դա համատեղելի է ազգային օրենսդրությանը և ազգային գործելակերպին, այդպիսի միջոցառումները իրականացվում են ազգային, տարածքային և տեղական, ինչպես նաև տնտեսական գործունեության տարբեր հատվածների մակարդակով: