Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Սույն Կոնվենցիան վավերացնող Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, եթե այդ են պահանջում ազգային պայմանները, հնարավոր առավել մեծ թվով աշխատողների պահանջմունքերի բավարարման նպատակով և այն չափով, որչափով, որ այդպիսի գործունեությունը դեռևս նախատեսված չի, աջակցում է աշխատանքի հարցերի կարգավորման համակարգի գործառույթների, և եթե դա անհրաժեշտ է, աստիճանական ընդլայնմանը, այնպես, որպեսզի նրա մեջ ընգրկվի այլ իրավասու մարմինների հետ համագործակցությամբ իրականացվող գործունեություն՝ աշխատողների այնպիսի խմբերի աշխատանքի և աշխատանքային կյանքի վերաբերյալ, որոնք օրենքով չեն համարվում վարձու աշխատանք կատարող անձինք, հատկապես.

ա) կողմնակի աշխատուժ չօգտագործող վարձակալները, բնավարձակալները և գյուղատնտեսական աշխատավորության համանման խմբերը,

բ) ոչ վարձու աշխատանք կատարող, կողմնակի աշխատուժ չօգտագործող, ոչ ֆորմալ սեկտորում զբաղվածները, այնպես ինչպես դա ընկալվում է ազգային փորձում,

գ) աշխատողների կողմից կառավարվող կոոպերատիվների և ձեռնարկությունների անդամները,

դ) սովորույթների և ավանդույթների համաձայն աշխատող անձինք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։