Հոդված 6
Հոդված 6
1. Իրավասու մարմինները, աշխատանքի հարցերի կարգավորման համակարգի շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, պատասխանատու են ազգային աշխատանքային քաղաքականության նախապատրաստման, իրականացման, համակարգման, ստուգման և վերանայման համար կամ մասնակցում են թվարկված փուլերից յուրաքանչյուրում, իսկ պետական կառավարման շրջանակներում հանդիսանում են այդ քաղաքականության իրականացման համար օրենսդրության պատրաստման և կատարման գործիք:
2. Հաշվի առնելով միջազգային համապատասխան աշխատանքային նորմերը, այդ մարմինները, մասնավորապես, պետք է.
ա) ազգային օրենսդրությանը և ազգային գործելակերպին համապատասխան մասնակցեն զբաղվածության ոլորտում ազգային քաղաքականության նախապատրաստմանը, անցկացմանը, համակարգմանը, ստուգմանը և վերանայմանը,
բ) ուսումնասիրեն և հետևեն լրիվ զբաղվածների, թերզբաղվածների, ինչպես նաև գործազուրկների վիճակը, հաշվի առնելով աշխատանքի և մասնագիտական կյանքի և զբաղվածության պայմանների վերաբերյալ ազգային օրենսդրությունը և ազգային գործելակերպը, ուշադրության հրավիրեն այդպիսի պայմաններում թերությունները ու խախտումները և ներկայացնեն առաջարկություններ դրանց ուղղման միջոցների մասին,
գ) ազգային օրենսդրությանը կամ ազգային գործելակերպին համապատասխան իրենց ծառայությունները տրամադրեն գործատուներին և աշխատողներին, նրանց համապատասխան կազմակերպություներին` ազգային, տարածքային և տեղական, ինչպես նաև տնտեսական գործունեության բազմազան հատվածների մակարդակով, պետական մարմինների և գործատուների և աշխատողների կազմակերպությունների, ինչպես նաև այդպիսի կազմակերպությունների միջև արդյունավետ խորհրդատվությունների անցկացման և համագործակցությունն աջակցելու նպատակով,
դ) գործատուներին և աշխատողներին, նրանց համապատասխան կազմակերպություններին, իրենց խնդրանքով, տեխնիկական խորհուրդներ են տալիս: