Հոդված 15
Հոդված 15
Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ կմտնի Պայմանավորվող կողմերի կողմից ուժի մեջ մտնելու համար համապատասխան ներքին ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցումից հետո, և գործողությունը կդադարի Համաձայնագրի գործողության դադարեցման պահից:
Կատարված է Երևան քաղաքում, 2004 թվականի սեպտեմբերի 8-ին, երկու բնօրինակով` հայերեն, պարսկերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Դրույթների մեկնաբանման ընթացքում ծագած տարաձայնության դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
Փոխըմբռնման հուշագրի
ՀԱՎԵԼՎԱԾ 1
Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի պաշտոնատար անձինք
1. Գագիկ Խաչատրյան
մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ
2. Կարեն Բեգլարյան մաքսային գործի կատարելագործման և միջազգային
հարաբերությունների վարչության պետ
3. Հրանտ Գրիգորյան միջազգային հարաբերությունների բաժնի պետ
Փոխըմբռնման հուշագրի
ՀԱՎԵԼՎԱԾ 2
Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության պաշտոնատար անձինք
1. Ահմադ Դարուի
միջազգային համագործակցության
վարչության գլխավոր տնօրեն
2. Ղոլամռեզա Սաֆարի Թահերի միջազգային համագործակցության
վարչության գլխավոր տնօրենի տեղակալ
3. Ահադ Փարահամ միջազգային համագործակցության
վարչության երկկողմ համագործակցության
կոմիտեի նախագահ
Փոխըմբռնման հուշագրի
ՀԱՎԵԼՎԱԾ 3
Ոչ սակագնային սահմանափակումներին ենթակա` հատուկ կարԵՎորություն ներկայացնող ԵՎ ռազմավարական ապրանքների ցանկ
(Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետ)
Ապրանքների տեսակը Քանակական
սահմանափակումներ
1. զենք, զինամթերք, պայթուցիկ և
պայթյունավտանգ նյութեր (ՆՀ խումբ 93) անկախ քանակությունից
2. թունավոր և էկոլոգիապես վտանգավոր
նյութեր (ՆՀ խումբ 29) անկախ քանակությունից
3. ռադիոակտիվ նյութեր անկախ քանակությունից
4. արտահանման վերահսկողության
ցանկերում նշված ռազմավարական
ապրանքներ տրված արտահանման,
ներմուծման կամ տարանցման
արտոնագրին համապատասխան
5. թմրադեղեր և հոգեներգործուն նյութեր անկախ քանակությունից
6. էթիլային սպիրտ և սպիրտային խմիչքներ
(ՆՀ խումբ 22) անկախ քանակությունից
7. ոչնչացման վտանգի տակ գտնվող վայրի
կենդանիներ և բույսեր, դրանց մնացուկներ անկախ քանակությունից
8. հնաոճ իրեր, մշակութային, հնագիտական
և պալեորտոլոգիական արժեք ներկայացնող
առարկաներ ու կրոնական դավանանքի
առարկաներ անկախ քանակությունից
9. նավթամթերք (բենզին և դիզելային
վառելիք) 1000 կգ-ից ավելի
10. ծխախոտի արտադրանք 1000 կգ-ից ավելի
Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2005թ. մայիսի 19-ից: