Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Ի իրագործումն Համաձայնագրի 3-րդ հոդվածի` Պայմանավորվող կողմերը հարցման հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ միմյանց կտրամադրեն տեղեկատվություն, որը կստեղծի երաշխիքներ մաքսային օրենսդրության պատշաճ կիրառման և մաքսային իրավախախտումների կանխարգելման, հետաքննության ու դրանց դեմ պայքարի համար:

Այդպիսի տեղեկատվությունը կարող է վերաբերել.

ա) մաքսային օրենսդրության կիրառման նոր միջոցներին, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը,

բ) մաքսային իրավախախտումներ կատարելու նոր միտումներին, միջոցներին և մեթոդներին,

գ) ցանկացած այլ տեղեկության, որը կարող է օգնել մաքսային ծառայություններին հսկողության և ընթացակարգերի պարզեցման նպատակներով ռիսկի գնահատման հարցում:

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր մաքսային տարածքում ի շահ մյուս Պայմանավորվող կողմի հարցումներ կատարելիս պետք է օգտագործի բոլոր առկա միջոցները հայցվող օգնությունը տրամադրելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։