Հոդված 4
Հոդված 4
Ի իրագործումն Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի` Պայմանավորվող կողմերը հարցման հիման վրա միմյանց տրամադրում են իրենց մոտ առկա կամ լրացուցիչ ստացված այն տեղեկատվությունը և փաստաթղթերը, որոնք թույլ կտան հսկողություն իրականացնել Պայմանավորվող կողմերի պետությունների մաքսային տարածքների միջև տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ, որոնցից են մաքսային հայտարարագրի հաստատված պատճենը, հաշիվ-ապրանքագրի կամ հաշիվ-ապրանքագիր-մասնացուցակի, տրանսպորտային փաստաթղթերի, փաթեթավորման ապրանքային ցանկերի, ինչպես նաև գործին առնչվող այլ մաքսային փաստաթղթերի պատճենները:
Այդ փաստաթղթերը պետք է թարգմանվեն անգլերեն այն ծավալով, որը հնարավորություն կտա հայցող Պայմանավորվող կողմին գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը: