Հոդված 8
Հոդված 8
Պայմանավորվող կողմերն ինչպես հարցման հիման վրա, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ կտրամադրեն միմյանց տեղեկատվություն` ծրագրավորված, ընթացքի մեջ գտնվող կամ ավարտված այն գործողությունների վերաբերյալ, որոնք պարունակում են կամ ենթադրվում է, որ կարող են պարունակել մաքսային իրավախախտում մյուս Պայմանավորվող կողմի պետության մաքսային օրենսդրության դեմ:
Այն դեպքում, երբ զգալի վնաս կարող է հասցվել Պայմանավորվող կողմերից մեկի պետության տնտեսությանը, պետական անվտանգությանը կամ ցանկացած այլ կենսական շահին, մյուս Պայմանավորվող կողմը հնարավորության դեպքում իր սեփական նախաձեռնությամբ անհապաղ պետք է տրամադրի վերը նշված տեղեկատվությունը: