Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Պայմանագրի կողմերի լիազորված պաշտոնատար անձինք հարցման հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ միմյանց կտրամադրեն Համաձայնագրի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներում նշված տեղեկատվությունը, ինչպես նաև երկկողմ առևտրի վերաբերյալ վիճակագրական տվյալները:

Ոչ սակագնային սահմանափակումներին ենթակա` հատուկ կարևորություն ներկայացնող և ռազմավարական ապրանքների ու առարկաների ցանկը, որոնք թվարկված են Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետում, բերված է սույն Փոխըմբռնման հուշագրի 3-րդ Հավելվածում:

Այդպիսի հատուկ կարևորություն ներկայացնող և ռազմավարական ապրանքների ու առարկաների մասին տեղեկատվությունը պետք է փոխանակվի ներմուծման և/կամ արտահանման պահին, եթե դրանց տեղաշարժը պարունակում է կամ ենթադրվում է, որ կարող է պարունակել մաքսային իրավախախտում:

Ցանկը ենթակա է վերանայման Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի պահանջի դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։