Հոդված 3
Հոդված 3
Տեխնիկական համագործակցության հետևյալ ձևերը կիրականացվեն Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (այսուհետ` JICA) միջոցներով` Ճապոնիայում գործող օրենքներին և նորմերին, ինչպես նաև 2-րդ հոդվածի դրույթներին համապատասխան.
ա) Հայաստանի Հանրապետության մասնագետներին տեխնիկական ուսուցման ապահովում,
բ) փորձագետների (այսուհետ` փորձագետներ) ուղարկում Հայաստանի Հանրապետություն,
գ) տեխնիկական ունակությունների լայն հնարավորություններով ու հարուստ փորձով ճապոնացի կամավորների ուղարկում Հայաստանի Հանրապետություն (այսուհետ` ավագ կամավորներ),
դ) Ճապոնիայի ներկայացուցչությունների ուղարկում Հայաստանի Հանրապետություն (այսուհետ` ներկայացուցչություններ)` Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերի վերաբերյալ հետազոտություններ իրականացնելու նպատակով,
ե) Հայաստանի Հանրապետության Կառավարությանը սարքավորումների, մեքենաների և նյութերի տրամադրում,
զ) երկու Կառավարությունների միջև նախօրոք կայացած համաձայնության հիման վրա` Հայաստանի Հանրապետության Կառավարությանը տեխնիկական համագործակցության այլ ձևերով ապահովում: