Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. 1) Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանի Հանրապետության Կառավարությանը սարքավորումների, մեքենաների և նյութերի տրամադրման դեպքում Հայաստանի Հանրապետության Կառավարությունը այդ սարքավորումները, մեքենաները և նյութերը կազատի հյուպատոսական գանձումներից, հարկերից, ներառյալ մաքսային տուրքերը և պետական գանձումները, ինչպես նաև, ներմուծման դեպքում, ներմուծման թույլտվության և օտարերկրյա փոխանակումների համար անհրաժեշտ վկայականի ձեռք բերման պահանջներից: Վերոհիշյալ սարքավորումները, մեքենաները և նյութերը կդառնան Հայաստանի Հանրապետության Կառավարության սեփականությունը Հայաստանի Հանրապետության Կառավարության իրավասու մարմիններին պատկանող բեռնաթափման կետ հասնելուն պես:

2) Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանի Հանրապետության Կառավարությանը սարքավորումների, մեքենաների և նյութերի տրամադրման դեպքում Հայաստանի Հանրապետության Կառավարությունը այդ սարքավորումների, մեքենաների և նյութերի տեղական ձեռք բերման դեպքում դրանք կազատի հարկերից, ներառյալ` ավելացած արժեքի հարկից և պետական գանձումներից:

3) 1-ին և 2-րդ ենթակետերում նշված սարքավորումները, մեքենաները և նյութերը կօգտագործվեն այն նպատակներով, որոնք ճշգրտվել են սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի դրույթներում կամ այլապես նախօրոք համաձայնեցվել են երկու Կառավարությունների իրավասու մարմինների միջև:

4) 1-ին և 2-րդ ենթակետերում նշված սարքավորումների, մեքենաների և նյութերի տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածքում, դրանց տեղափոխման, պահպանման և վերանորոգման հետ կապված ծախսերը կհոգա Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:

2. 1) Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից պատրաստված սարքավորումները, մեքենաները և նյութերը, որոնք անհրաժեշտ են փորձագետների, ավագ կամավորների և ներկայացուցչությունների անդամների պարտականությունների իրականացման համար, կհամարվեն Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) սեփականությունը, եթե չկա այլ համաձայնություն երկու Կառավարությունների իրավասու մարմինների միջև:

2) Հայաստանի Հանրապետության Կառավարությունը փորձագետներին, ավագ կամավորներին և ներկայացուցչությունների անդամներին կազատի հյուպատոսական գանձումներից, հարկերից, ներառյալ` մաքսային տուրքերից և պետական գանձումներից, ինչպես նաև, առաջին ենթակետում նշած սարքավորումների, մեքենաների և նյութերի ներմուծման դեպքում, ներմուծման թույլտվության և օտարերկրյա փոխանակումների համար անհրաժեշտ վկայականը ձեռք բերելու պահանջներից:

3) Հայաստանի Հանրապետության Կառավարությունը փորձագետների, ավագ կամավորների և ներկայացուցչությունների անդամների կողմից Հայաստանի Հանրապետությունում` առաջին ենթակետում նշված սարքավորումների, մեքենաների և նյութերի ձեռք բերման դեպքում կազատի դրանք հարկերից, ներառյալ` ավելացած արժեքի հարկից և պետական գանձումներից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։