Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Երբ JICA-ն փորձագետներ, ավագ կամավորներ կամ ներկայացուցչություններ ուղարկի, Հայաստանի Կառավարությունը.

1. 1) ա/ Կազատի փորձագետներին, ավագ կամավորներին կամ ներկայացուցչությունների անդամներին հարկերից, ներառյալ եկամտահարկը ու պետական գանձումները, որոնք կարող են առաջանալ արտասահմանից ստացվող աշխատավարձի և ցանկացած այլ գումարի ստացման դեպքում.

բ/ Կազատի փորձագետներին, ավագ կամավորներին կամ ներկայացուցչությունների անդամներին հյուպատոսական գանձումներից, հարկերից, ներառյալ մաքսային տուրքերը և պետական գանձումները, ինչպես նաև տարադրամի ներմուծման չափի թույլտվության և վկայականի ձեռք բերման համար պահանջներից, եթե ներմուծվում են`

I) ուղեբեռ,

II) անձնական օգտագործման, կենցաղային անհրաժեշտության և լայն սպառման ապրանքներ,

III) մեկ ավտոմեքենա` յուրաքանչյուր փորձագետին, փորձագետներից յուրաքանչյուրի ընտանիքին, յուրաքանչյուր ավագ կամավորին և ավագ կամավորներից յուրաքանչյուրի ընտանիքին, ովքեր պետք է ապրեն Հայաստանի Հանրապետությունում.

գ/ Կազատի փորձագետին, ավագ կամավորին և նրանց ընտանիքներին, ովքեր ավտոմեքենա չեն ներմուծում Հայաստանի Հանրապետություն, հարկերից, ներառյալ ավելացած արժեքի հարկը, և պետական գանձումներից այն դեպքում, եթե փորձագետներից յուրաքանչյուրը, նրանց ընտանիքները, ավագ կամավորից յուրաքանչյուրը, նրա ընտանիքից յուրաքանչյուրը տեղում ձեռք է բերել մեկ ավտոմեքենա.

դ/ Կազատի փորձագետներին, ավագ կամավորներին և նրանց ընտանիքների անդամներին «բ» կետի III ենթակետում և «գ» կետում նշված ավտոմեքենաների գրանցման ծախսերից.

2) ա/ Սեփական միջոցներով կապահովի հարմարավետ գրասենյակ և այլ հարմարություններ, ներառյալ հեռախոսը և ֆաքսային ծառայությունները, որոնք անհրաժեշտ են փորձագետի, ավագ կամավորի և ներկայացուցչությունների պարտավորությունների իրականացման, ինչպես նաև աշխատանքի և ապրուստի համար.

բ/ Սեփական միջոցներով կտրամադրի տեղական աշխատակազմ (ներառյալ համապատասխան թարգմանիչները, եթե անհրաժեշտ է), ինչպես նաև փորձագետներին, ավագ կամավորներին և ներկայացուցչություններին` հայ գործընկերներ` իրենց պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից ելնելով.

գ/ Կհոգա փորձագետների և ավագ կամավորների հետևյալ ծախսերը, եթե Հայաստանի Հանրապետության Կառավարության հետ կապված մարմինների տեղական պայմանները և ֆինանսական հնարավորությունները թույլ տան.

I) օրական ճանապարհածախսը` դեպի աշխատանքի վայր և հակառակը,

II ) Հայաստանի Հանրապետության ներսում նրանց ճանապարհածախսը, և

III) նրանց պաշտոնական գրագրությունը.

դ/ Կապահովի փորձագետների, ավագ կամավորների և նրանց ընտանիքների անդամների համար կենցաղային անհրաժեշտության ապրանքների ձեռք բերում, և

ե/ Կապահովի պայմաններ փորձագետների, ավագ կամավորների, ներկայացուցչությունների և նրանց ընտանիքների անդամների համար բժշկական խնամք և հարմարություններ ստանալու համար.

3) ա/ Թույլ կտա փորձագետներին, ավագ կամավորներին, ներկայացուցչությունների և նրանց ընտանիքների անդամներին մուտք գործել, մեկնել և ժամանակավոր բնակվել Հայաստանի Հանրապետությունում իրենց նշանակման ընթացքում, նրանց կտրամադրի հարմարավետություն` օտարերկրացիների գրանցման պահանջների գործընթացն անցնելու համար, և նրանց կազատի հյուպատոսական գանձումներից.

բ/ Փորձագետներին, ավագ կամավորներին և ներկայացուցչությունների անդամներին իրենց պարտականությունների իրականացման նպատակով կտրամադրի անձը հաստատող քարտեր` կառավարական բոլոր գործակալությունների աջակցությունն ապահովելու համար.

գ/ Փորձագետների, ավագ կամավորների և նրանց ընտանիքների անդամների համար կապահովի հարմարավետություն` վարորդական իրավունք ձեռք բերելու նպատակով, և

դ/ Կիրականացնի այլ միջոցառումներ փորձագետների, ավագ կամավորների և ներկայացուցչությունների անդամների պարտականությունների իրականացման համար:

2. 1-ին ենթակետում նշված ավտոմեքենաները ենթակա կլինեն հարկերի, ներառյալ` մաքսային տուրքերի վճարման, եթե դրանք ավելի ուշ վաճառվեն կամ փոխանակվեն Հայաստանի Հանրապետության տարածքում այն անձանց, ովքեր չեն օգտվում հարկերից ազատման իրավունքից և նման այլ արտոնություններից:

3. Հայաստանի Հանրապետության Կառավարությունը փորձագետներին, ավագ կամավորներին և նրանց ընտանիքների անդամներին կշնորհի այն արտոնությունները, ազատություններն ու առավելությունները, որոնք տրամադրվում են ցանկացած երրորդ երկրի կամ որևէ միջազգային կազմակերպության փորձագետներին, ավագ կամավորներին և նրանց ընտանիքների անդամներին, ովքեր համանման առաքելություն են իրականացնում Հայաստանի Հանրապետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։