Հոդված 9
Հոդված 9
1. Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանի Հանրապետությունում արտասահմանյան գրասենյակ (այսուհետ` գրասենյակ) բացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության Կառավարությունը թույլ կտա Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությանը (JICA) Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) արտասահմանյան գրասենյակ պահել Հայաստանի Հանրապետությունում և կընդունի ռեզիդենտ ներկայացուցիչ և Ճապոնիայից ուղարկվող նրա անձնակազմը (այսուհետ, համապատասխանաբար, ներկայացուցիչ կամ անձնակազմ), որը կիրականացնի Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից իրենց վրա դրված պարտավորությունները, որոնք նույնական են սույն Համաձայնագրի տեխնիկական համագործակցության ծրագրերին:
2. Հայաստանի Հանրապետության Կառավարությունը.
1) ա/ Ներկայացուցչին, անձնակազմին և նրանց ընտանիքներին կազատի հարկերից, ներառյալ` եկամտահարկից կամ պետական գանձումներից, արտասահմանից աշխատավարձ և այլ եկամուտներ ստանալու դեպքում.
բ/ Ներկայացուցչին, անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին կազատի հյուպատոսական ծախսերից, ներառյալ` մաքսային տուրքերից և պետական գանձումներից, ինչպես նաև ներմուծման թույլտվության և օտարերկրյա փոխանակումների համար անհրաժեշտ վկայական ձեռք բերելու պահանջներից` հետևյալ ապրանքների ներմուծման դեպքում`
I) ուղեբեռ,
II) անձնական օգտագործման իրեր, կենցաղային և լայն սպառման ապրանքներ, և
III) մեկ մեքենա` յուրաքանչյուր ներկայացուցչին, անձնակազմին, ներկայացուցչի ընտանիքին, որոնք նշանակված են Հայաստանի Հանրապետությունում մնալու.
գ/ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ներկայացուցչի, անձնակազմի և նրանց ընտանիքների անդամներին, ովքեր մեքենա չեն ներմուծում Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունում մեքենաներ ձեռք բերելու դեպքում դրանք կազատի հարկերից, ներառյալ` ավելացած արժեքի հարկից և պետական գանձումներից.
դ/ Կազատի ներկայացուցչին, անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին «բ» կետի III ենթակետի և «գ» կետում նշված գրանցումների ծախսերից.
ե/ Թույլ կտա ներկայացուցչին, անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին մուտք գործել, մեկնել և ժամանակավոր բնակվել Հայաստանի Հանրապետությունում իրենց նշանակման ընթացքում, կապահովի հարմարավետություն օտարերկրացիների գրանցման պահանջների գործընթացն անցնելու համար և նրանց կազատի հյուպատոսական գանձումներից.
զ/ Ներկայացուցչին և անձնակազմին կտրամադրի անձը հաստատող քարտեր և հատուկ անցագրեր օդանավակայանի (նավահանգստի) անձնագրային անցակետն անցնելու համար` փորձագետներին, ավագ կամավորներին և ներկայացուցչությունների անդամներին դիմավորելու և ճանապարհելու նպատակով.
է/ Ներկայացուցչի, անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների համար կապահովի հարմարավետություն` վարորդական իրավունք ձեռք բերելու նպատակով.
ը/ Կիրականացնի այլ անհրաժեշտ միջոցառումներ ներկայացուցիչների և անձնակազմի պարտականությունների իրականացման համար:
3. 2-րդ կետում նշված ավտոմեքենաները ենթակա կլինեն հարկային, ներառյալ` մաքսային տուրքերի վճարման, եթե դրանք փոխադրվեն կամ վաճառվեն Հայաստանի Հանրապետության տարածքում այն անձանց կամ կազմակերպությունների, որոնք չեն ազատվում համանման հարկերից և օժտված չեն նույն արտոնություններով:
4. Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ներկայացուցչի, անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների վրա կտարածի այն բոլոր արտոնությունները, ազատությունները և առավելությունները, որոնք տարածվում են Հայաստանի Հանրապետությունում գործող ցանկացած երրորդ երկրի կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի, անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների վրա: