Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

1. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո սույն Համաձայնագրի դրույթները կկիրառվեն նաև տեխնիկական համագործակցության այնպիսի յուրահատուկ նախագծերի նկատմամբ, որոնք սկսվել են Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց առաջ, ինչպես նաև` փորձագետների, ավագ կամավորների, ներկայացուցչությունների անդամների, ներկայացուցիչների, անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների, վերոհիշյալ ծրագրի հետ կապված սարքավորումների, մեքենաների և նյութերի նկատմամբ:

2. Սույն Համաձայնագրի դադարեցումը չի անդրադառնա տեխնիկական համագործակցության հատուկ ծրագրերի վրա, որոնք կիրականացվեն մինչև ծրագրի ավարտը. հակառակ դեպքում նախօրոք փոխադարձ համաձայնեցում կլինի երկու Կառավարությունների միջև. Համաձայնագրի դադարեցումը չի անդրադառնա նաև փորձագետների, ավագ կամավորների, ներկայացուցչությունների անդամների, ներկայացուցչի, անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների առավելությունների, ազատությունների և արտոնությունների վրա` վերոհիշյալ ծրագրերի իրականացման ընթացքում իրենց պարտականությունների կատարման հետ կապված:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։