Հոդված 13
Հոդված 13
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից ներքին ընթացակարգի ավարտի վերաբերյալ գրավոր ծանուցումը Ճապոնիայի Կառավարության կողմից ստանալուց հետո:
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա մեկ տարվա ընթացքում և ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն տարի` հաջորդ տարվա համար, մինչև Կառավարություններից մեկը մյուս Կառավարությանը ամենաքիչը վեց ամիս առաջ նախօրոք գրավոր զգուշացում ուղարկի Համաձայնագիրը դադարեցնելու մտադրության մասին:
Ի վկայություն վերոհիշյալի` պատշաճ կերպով լիազորված ներկայացուցիչները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Տոկիո քաղաքում, 2005 թվականի հունիսի 8-ին, անգլերեն, երկու օրինակով:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006 թ. հունիսի 8-ից: