Անցնել բովանդակությանը

Հոդված 27

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27

1. Սույն Համաձայնագիրը նախքան ուժի մեջ մտնելը բաց է բոլոր այն պետությունների ստորագրման համար, որոնք ստորագրման պահին ընդգրկված են «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի օդային երթուղիների սպասարկման վճարների համակարգում, կամ որոնք Մշտական հանձնաժողովի միաձայն հավանությամբ իրավասու են այն ստորագրելու։

2. Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման։ Վավերագրերն ի պահ են հանձնվում Բելգիայի Թագավորության Կառավարությանը։ 1981 թվականի փետրվարի 12-ին Բրյուսելում ստորագրման համար բաց` 1960 թվականի դեկտեմբերի 13-ի «Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության մասին միջազգային Կոնվենցիայում («ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»)» փոփոխություններ մտցնող Արձանագրության վավերացմամբ, այսուհետ՝ Արձանագրություն, ինքնաբերաբար վավերացված է համարվում նաև սույն Համաձայնագիրը։

3. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Արձանագրության ուժի մեջ մտնելու օրը՝ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի, «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի անդամ պետությունների և մինչ այդ իրենց վավերագրերն ի պահ տված պետությունների համար։

4. Այն պետության համար, որն իր վավերագիրն ի պահ է հանձնել Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից հետո, սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում տվյալ պետության վավերագիրն ի պահ հանձնելու օրվան հաջորդած երկրորդ ամսվա առաջին օրը։

5. «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ը, ստորագրելով սույն Համաձայնագիրը, դառնում է նրա կողմ։

6. Բելգիայի Թագավորության Կառավարությունը կծանուցի սույն Համաձայնագիրը ստորագրած պետությունների կառավարություններին Համաձայնագրի յուրաքանչյուր ստորագրման, յուրաքանչյուր վավերագրի ի պահ հանձնման կամ նրա ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր ամսաթվի մասին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։