Հոդված 29
Հոդված 29
1. Փոփոխված Կոնվենցիայի անդամ պետությունների համար սույն Համաձայնագիրը գործում է այնքան ժամանակ, որքան ուժի մեջ է վերը նշված փոփոխված Կոնվենցիան։
2. Փոփոխված Կոնվենցիայի անդամ չհանդիսացող պետությունների համար սույն Համաձայնագիրը գործում է հինգ տարի ժամկետով՝ այն օրվանից հաշված, երբ Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում տվյալ պետության համար, կամ մինչև Կոնվենցիայի ժամկետի լրանալը՝ կախված նրանից, թե վերը նշվածներից որն է ավելի վաղ տեղի ունենում։ Հնգամյա ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է հետագա հնգամյա ժամկետներով, եթե պետությունը ընթացիկ հնգամյա ժամկետի ավարտից առնվազն երկու տարի առաջ Բելգիայի Թագավորության Կառավարությանը գրավոր չի ծանուցում Համաձայնագրից դուրս գալու իր մտադրության մասին։ Բելգիայի Թագավորության Կառավարությունը գրավոր ծանուցում է մյուս Պայմանավորվող պետությունների կառավարություններին նման ծանուցում ստանալու մասին:
3. Եթե փոփոխված Կոնվենցիայի որևէ Պայմանավորվող կողմ ծանուցում է Բելգիայի Թագավորության Կառավարությանը նշված Կոնվենցիայից դուրս գալու իր մտադրության մասին, Բելգիայի Թագավորության Կառավարությունը այդ մասին գրավոր կերպով տեղյակ է պահում այլ Պայմանավորվող պետությունների կառավարություններին։