Հոդված 6
Հոդված 6
1. Ընդլայնված Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հետևյալ կերպով.
ա) 3-րդ հոդվածի 2-րդ կետի «ա»-ից «զ» և «է» ենթակետերում նշված հարցերի շուրջ որոշումներն ընդունվում են բոլոր Պայմանավորվող պետությունների քվեների միաձայնությամբ և պարտադիր են բոլոր Պայմանադիր պետությունների համար. քվեների միաձայնություն չապահովելու դեպքում ընդլայնված Հանձնաժողովը որոշումն ընդունում է քվեարկող կողմերի ձայների երկու երրորդի մեծամասնությամբ. ցանկացած Պայմանավորվող պետություն, որն իր ազգային շահերի գերակայության պատճառով անկարող է ի կատար ածելու խնդրո առարկա որոշումը, իրեն դրդող պատճառները հիմնավորող բացատրագիր է ներկայացնում ընդլայնված Հանձնաժողովին,
բ) 3-րդ հոդվածի 2-րդ կետի «թ» և «ժ» ենթակետերում նշված հարցերի շուրջ որոշումներն ընդունվում են քվեարկող կողմերի ձայների երկու երրորդի մեծամասնությամբ՝ այն պայմանով, որ, 2-րդ Հավելվածում նշված համամասնական սկզբունքով ձայների քանակը հաշվարկելով, «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի անդամ պետությունները մեծամասնություն կազմեն. ամեն տարի «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ը հայտնում է «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի անդամ չհանդիսացող Պայմանավորվող պետություններին սույն կետի պահանջների համաձայն իր անդամ պետություններին հասնող ձայների քանակը,
գ) 3-րդ հոդվածի 2-րդ կետի «է» ենթակետում նշված հարցի շուրջ որոշումն ընդունվում է քվեարկող կողմերի ձայների երկու երրորդի մեծամասնությամբ։ Այս պահանջը վերաբերում է նաև 25-րդ հոդվածում հիշատակված արբիտրաժային դատարանում ընդլայնված Հանձնաժողովի կողմից հանուն «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի հարուցված դատական գործերին։
2. ա) Ընդլայնված Կոմիտեի ընթացակարգի կանոնները, այդ թվում՝ որոշումներ կայացնելու վերաբերյալ, ընդունվում են ընդլայնված Հանձնաժողովի կողմից` բոլոր Պայմանավորվող պետությունների քվեների միաձայնությամբ։
բ) Սակայն 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին վերաբերող հարցերի դեպքում ընդլայնված Կոմիտեի որոշումներն ընդունվում են սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի պահանջների համաձայն։