Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Ընդլայնված Հանձնաժողովը պետք է ձեռնարկի օդային երթուղիների սպասարկման վճարների ընդհանուր համակարգի ստեղծումը. այնպես, որ՝

ա) նշված վճարների չափը սահմանվի ընդհանուր բանաձևի օգնությամբ, որում հաշվի կառնվեն ինչպես երթուղում գտնվող թռիչքների սպասարկման օբյեկտների և ծառայությունների տրամադրման և համակարգի գործարկման համար Պայմանավորվող պետության կատարած ծախսերը, այնպես էլ համակարգի գործարկման «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի ծախսերը.

բ) նշված վճարները գանձվեն «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի կողմից՝ որպես յուրաքանչյուր թռիչքի համար կատարվող մեկ միասնական վճարում։

2. Վերը նշվածի իրականացման նպատակով ընդլայնված Հանձնաժողովը՝

ա) սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված ծախսերի հաշվարկման սկզբունքներ է սահմանում,

բ) օդային երթուղիների սպասարկման վճարների հաշվարկման բանաձև է ստեղծում,

գ) վճարների գանձման յուրաքանչյուր ժամանակահատվածի համար դրույքաչափ է ընդունում, որով պետք է փոխհատուցվեն սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված ծախսերը,

դ) հաշվարկի միավոր է սահմանում, որով պետք է արտահայտվեն օդային երթուղիների սպասարկման վճարները,

ե) որոշում է համակարգի գործարկման պայմանները, այդ թվում՝ վճարման պայմանները, ինչպես նաև միավորի դրույքաչափը, սակագները և այն ժամանակահատվածը, որին դրանք վերաբերում են,

զ) որոշում է, թե ինչ սկզբունքներով և որ թռիչքներն են ազատվում օդային երթուղիների սպասարկման վճարներից,

է) հաստատում է ընդլայնված Կոմիտեի հաշվետվությունները,

ը) ընդունում է օդային երթուղիների սպասարկման վճարների համակարգի ֆինանսական կանոնակարգը,

թ) հաստատում է «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի և վերջինիս միջոցներից կամ տեխնիկական օգնությունից օգտվել ցանկացող պետությունների միջև կնքված համաձայնագրերը սույն Համաձայնագրով չնախատեսված օդային երթուղիների սպասարկման վճարների վերաբերյալ,

ժ) հաստատում է ընդլայնված Կոմիտեի կողմից 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն առաջարկված բյուջետային հավելվածը։

3. Բոլոր Պայմանավորվող պետությունների քվեների միաձայնությամբ ընդլայնված Հանձնաժողովը սահմանում է իր սեփական ընթացակարգի կանոնները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։