Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

15-րդ հոդվածում նշված որոշումները չպետք է ճանաչվեն կամ կատարվեն հետևյալ դեպքերում.

ա) եթե հայցվոր պետության դատարանը կամ վարչական մարմինը 13-րդ հոդվածում թվարկված իրավական հիմքերը չի ունեցել,

բ) եթե որոշումը բացահայտորեն հակասում է պատասխանող պետության պետական քաղաքականությանը,

գ) եթե դատական գործ հարուցելու վերաբերյալ վարչական մարմնի կամ հիմնարկության որոշման մասին ծանուցումը ստանալուց հետո պարտապանին բավարար ժամանակ չի տրվել իր գործը պաշտպանելու կամ դատարանում որոշումը բողոքարկելու համար,

դ) եթե օդային երթուղիների սպասարկման միևնույն վճարների հարցով պատասխանող պետության դատարանում կամ վարչական ատյանում մինչ այդ արդեն գործ հարուցվել է, որը դեռ ընթացքի մեջ է,

ե) եթե ընդունված որոշումը հակասում է օդային երթուղիների սպասարկման` միևնույն վճարների կապակցությամբ պատասխանող պետության կողմից ընդունված մեկ այլ որոշման,

զ) եթե հայցվոր պետության դատարանը կամ վարչական մարմինը իր որոշումը կայացնելու նպատակով ֆիզիկական անձանց կարգավիճակի կամ իրավասությունների, ամուսնական հարաբերություններից բխող սեփականության իրավունքի, կտակների կամ իրավահաջորդությանը վերաբերող որևէ հարցի կապակցությամբ նախապես այնպիսի մի որոշում է ընդունել, որը հակասում է այն պետության միջազգային մասնավոր իրավունքի կանոններին, որտեղ պետք է ճանաչվի տվյալ որոշումը` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ նույն արդյունքը կստացվեր, եթե կիրառվեր տվյալ պետության միջազգային մասնավոր իրավունքը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։