Հոդված 18
Հոդված 18
1. Դիմումին կցվում են՝
ա) որոշման վավերացված օրինակը,
բ) եթե դատարանի որոշումը կայացվել է պարտապանի բացակայությամբ, ապա այն փաստաթղթի բնօրինակը կամ վավերացված օրինակը, որը հաստատում է, որ պարտապանին դատական գործի հարուցման մասին ծանուցում է ուղարկվել բոլոր օրենքների պահպանմամբ,
գ) վարչական մարմնի կողմից ընդունված որոշման դեպքում՝ փաստաթուղթ, որը հաստատում է, որ 15-րդ հոդվածի պահանջները կատարված են,
դ) փաստաթուղթ, որը հաստատում է, որ որոշումը ենթակա է ի կատար ածման հայցվոր պետության տարածքում, և որ պարտապանը ժամանակին ստացել է որոշման մասին ծանուցում։
2. Պատասխանող պետության դատարանի կամ վարչական մարմնի պահանջով վերջինիս ներկայացվում է փաստաթղթերի վավերացված թարգմանությունը։ Օրինականացում կամ նման այլ պաշտոնական ձևականություններ չեն պահանջվում։