Հոդված 25
Հոդված 25
1. Պայմանավորվող պետությունների միջև կամ Պայմանավորվող պետությունների և «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ը ներկայացնող ընդլայնված Հանձնաժողովի միջև ծագած ցանկացած վեճ՝ սույն Համաձայնագրի կամ նրա հավելվածների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ, որը չի կարգավորվում ուղղակի բանակցությունների միջոցով կամ որևէ այլ եղանակով, կողմերից որևէ մեկի խնդրանքով ներկայացվում է արբիտրաժային դատարան։
2. Այդ նպատակով կողմերից յուրաքանչյուրը ամեն կոնկրետ դեպքում նշանակում է իրավարար, և իրավարարները նշանակում են երրորդ իրավարարին:
3. Արբիտրաժային դատարանը սահմանում է իր սեփական ընթացակարգը։
4. Կողմերից յուրաքանչյուրն ինքն է հոգում իր իրավարարի և դատական վարույթի ներկայացման հետ կապված ծախսերը։ Երրորդ իրավարարի և այլ ծախսերը հավասարապես բաշխվում են վեճին մասնակից կողմերի միջև։ Սակայն արբիտրաժային դատարանը իր հայեցողությամբ կարող է այլ կերպ բաշխել ծախսերը։
5. Արբիտրաժային դատարանի որոշումները պարտադիր են վեճին մասնակից կողմերի համար։