Հոդված 28
Հոդված 28
1. Ցանկացած պետություն կարող է միանալ սույն Համաձայնագրին։
Բացի այն եվրոպական պետություններից, որոնք միանում են 27-րդ հոդվածի 2-րդ պարբերության մեջ նշված փոփոխված Կոնվենցիային, որևէ այլ պետություն կարող է միանալ սույն Համաձայնագրին միայն ընդլայնված Հանձնաժողովի բոլոր անդամների միաձայն հավանությամբ։
2. Համաձայնագրին միանալու մասին փաստաթուղթն ի պահ է հանձնվում Բելգիայի Թագավորության Կառավարությանը, որն այդ մասին տեղյակ է պահում այլ Պայմանավորվող պետությունների կառավարություններին։
3. Համաձայնագրին միանալու որոշումն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվան հաջորդած երկրորդ ամսվա առաջին օրը։