Անցնել բովանդակությանը

Հոդված 30

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30

Բելգիայի Թագավորության Կառավարությունը գրանցում է սույն Համաձայնագիրը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի մոտ՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածի պահանջների, և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Խորհրդում՝ համաձայն 1944 թվականի` Չիկագոյում ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» համաձայնագրի 83-րդ հոդվածի դրույթների։

Ի հաստատումն որի՝ ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչները, պատշաճ ձևով կազմված իրենց լիազորությունները ներկայացնելուց հետո, ստորագրեցին սույն Համաձայնագիրը։

Կատարված է Բրյուսել քաղաքում, 1981 թվականի փետրվարի 12-ին, մեկ բնօրինակով՝ գերմաներեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, հոլանդերեն և պորտուգալերեն. ընդ որում՝ բոլոր վեց լեզուներով կազմված տեքստերը հավասարազոր են: Բնօրինակը ի պահ է հանձնվում Բելգիայի Թագավորության Կառավարության արխիվներին, որը Համաձայնագրի հաստատված պատճենները փոխանցում է Համաձայնագիրը ստորագրած մյուս պետությունների կառավարություններին։ Տարակարծությունների դեպքում ֆրանսերեն տեքստը կգերակայի:

Հավելված 1

ԹՌԻՉՔՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐ

Պայմանավորվող կողմեր Թռիչքների տեղեկատվական շրջաններ

Գերմանիայի Դաշնային

Հանրապետություն

Հանովերի վերին թռիչքների տեղեկատվական շրջան

Հռենոսի վերին թռիչքների տեղեկատվական շրջան

Բրեմենի թռիչքների տեղեկատվական շրջան

Դյուսելդորֆի թռիչքների տեղեկատվական շրջան

Ֆրանկֆուրտի թռիչքների տեղեկատվական շրջան

Մյունխենի թռիչքների տեղեկատվական շրջան

Ավստրիայի

Հանրապետություն

Վիեննայի թռիչքների տեղեկատվական շրջան

Բելգիայի Թագավորություն-

Լյուքսեմբուրգի Մեծ

Դքսություն

Բրյուսելի վերին թռիչքների տեղեկատվական շրջան

Բրյուսելի թռիչքների տեղեկատվական շրջան

Իսպանիա

Մադրիդի վերին թռիչքների տեղեկատվական շրջան

Մադրիդի թռիչքների տեղեկատվական շրջան

Բարսելոնի վերին թռիչքների տեղեկատվական շրջան

Բարսելոնի թռիչքների տեղեկատվական շրջան

Կանարյան կղզիների վերին թռիչքների տեղեկատվական շրջան

Կանարյան կղզիների թռիչքների տեղեկատվական շրջան

Ֆրանսիայի

Հանրապետություն

Ֆրանսիայի վերին թռիչքների տեղեկատվական շրջան

Փարիզի թռիչքների տեղեկատվական շրջան

Բրեստի թռիչքների տեղեկատվական շրջան

Բորդոյի թռիչքների տեղեկատվական շրջան

Մարսելի թռիչքների տեղեկատվական շրջան

Մեծ Բրիտանիայի և

Հյուսիսային Իռլանդիայի

Միացյալ Թագավորություն

Շոտլանդիայի վերին թռիչքների տեղեկատվական շրջան

Շոտլանդիայի թռիչքների տեղեկատվական շրջան

Լոնդոնի վերին թռիչքների տեղեկատվական շրջան

Լոնդոնի թռիչքների տեղեկատվական շրջան

Իռլանդիա

Շենոնի վերին թռիչքների տեղեկատվական շրջան

Շենոնի թռիչքների տեղեկատվական շրջան

Նիդերլանդների

Թագավորություն

Ամստերդամի թռիչքների տեղեկատվական շրջան

Պորտուգալիայի

Հանրապետություն

Լիսաբոնի վերին թռիչքների տեղեկատվական շրջան

Լիսաբոնի թռիչքների տեղեկատվական շրջան

Սանտա Մարիայի թռիչքների տեղեկատվական շրջան

Շվեյցարիայի Համադաշնություն

Շվեյցարիայի վերին թռիչքների տեղեկատվական շրջան

Շվեյցարիայի թռիչքների տեղեկատվական շրջան

Չեխիայի Հանրապետություն

Պրահայի թռիչքների տեղեկատվական շրջան

Թուրքիայի Հանրապետություն

Անկարայի թռիչքների տեղեկատվական շրջան

Ստամբուլի թռիչքների տեղեկատվական շրջան

Պետություն, որը դեռևս չի մասնակցում Եվրակոնտրոլի Օդային երթուղիների սպասարկման վճարների համակարգին

Ֆինլանդիա

Ռովանիեմի վերին թռիչքների տեղեկատվական շրջան

Տամպերի վերին թռիչքների տեղեկատվական շրջան

Ռովանիեմի թռիչքների տեղեկատվական շրջան

Տամպերի թռիչքների տեղեկատվական շրջան

Հավելված 2

(6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետ)

Քաղվածքներ 1960 թ. դեկտեմբերի 13-ի

«Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության մասին միջազգային Կոնվենցիայից («ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»)»,

որը փոփոխությունների է ենթարկվել 1981թ. Բրյուսելում

ստորագրման համար Արձանագրությամբ

Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 3-րդ կետ

«3. Բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան է նախատեսված, 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում և 6-րդ հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերի առնչությամբ Հանձնաժողովի կողմից ընդունվող հրահանգները և միջոցները պետք է ընդունվեն քվեների մեծամասնությամբ, մասնավորապես`

- քվեների հաշվարկը պետք է կատարվի 8-րդ հոդվածում նշված համամասնական սկզբունքով,

- քվեները պետք է ներկայացնեն քվեարկությանը մասնակցող Պայմանավորվող կողմերի մեծամասնությունը»:

Համաձայնագրի 8-րդ հոդված

«Հոդված 8

1. 7-րդ հոդվածում նշված ձայների բաշխումը պետք է կատարվի հետևյալ աղյուսակի համաձայն.

Պայմանավորվող կողմի տարեկան ավանդների

տոկոսային հարաբերությունը բոլոր Պայմանավորվող

կողմերի տարեկան ավանդների համեմատ Ձայների

քանակը

1 %-ից պակաս

1

1%-ից մինչև 2 % 2

2%-ից մինչև 3 % 3

3%-ից մինչև 4.5 % 4

4.5%-ից մինչև 6 % 5

6%-ից մինչև 7.5 % 6

7.5%-ից մինչև 9 % 7

9%-ից մինչև 11 % 8

11%-ից մինչև 13 % 9

13%-ից մինչև 15 % 10

15%-ից մինչև 18 % 11

18%-ից մինչև 21 % 12

21%-ից մինչև 24 % 13

24%-ից մինչև 27 % 14

27%-ից մինչև 30 % 15

30 % 16

2. Ձայների քանակը նախապես սահմանվում է 1981թ. Բրյուսելում ստորագրման համար բաց Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից՝ ըստ վերը բերված աղյուսակի, և ործակալության Կանոնադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ որոշելով Պայմանավորվող կողմերի տարեկան ավանդները Կազմակերպության բյուջե։

3. Կոնվենցիային որևէ պետության միանալու դեպքում Պայմանավորվող կողմերի ձայների քանակային հարաբերությունը վերահաշվարկվում է նույն սկզբունքով։

4. Ձայների քանակային հարաբերությունները վերահաշվարկվում են ամեն տարի՝ վերը նշված պայմանների համաձայն»:

Կոնվենցիայի 1-ին Հավելվածի 19-րդ հոդված

(Գործակալության Կանոնադրությունը)

«Հոդված 19

1. Չվնասելով սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարեկան ավանդների քանակը Կազմակերպության բյուջե պետք է հաշվարկվի յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար՝ հետևյալ բանաձևի համաձայն.

ա) նախնական 30% մուծումը պետք է հաշվարկվի Պայմանավորվող կողմի՝ սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն սահմանված համախառն ներքին արտադրանքի չափի համեմատությամբ,

բ) մնացած 70%-ը պետք է հաշվարկվի Պայմանավորվող կողմի՝ սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն սահմանված` օդային երթուղիների սպասարկման օբյեկտների ծախսային բազայի չափի համեմատությամբ։

2. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է հարկադրված լինի որևէ կոնկրետ ֆինանսական տարում բոլոր Պայմանավորվող կողմերի ավանդների ընդհանուր գումարի 30%-ը գերազանցող մուծում կատարելու։ Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկի ավանդները, սույն հոդվածի 1-ին կետի մեջ նշված կարգով հաշվարկելով, գերազանցեն 30%-ը, ապա լրացուցիչ գումարը կբաշխվի Պայմանավորվող կողմերի միջև՝ վերոհիշյալ կետի մեջ նկարագրված կարգով։

3. Հաշվարկներում օգտագործվող համախառն ներքին արտադրանքը պետք է սահմանել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (կամ, եթե դա հնարավոր չէ, տվյալների հավասարազոր արժանահավատություն ապահովող և Խորհրդի որոշմամբ նշանակված որևէ այլ կազմակերպության) վիճակագրական տվյալների համաձայն՝ հաշվարկելով վերջին այն երեք տարիների միջին թվաբանական ցուցանիշը, որոնց վերաբերյալ առկա են վիճակագրական տվյալները։ Համախառն ներքին արտադրանքը պետք է լինի այն թիվը, որը ստացվում է գնային գործոնների և ընթացիկ գների հիման վրա՝ արտահայտված եվրոպական հաշվարկային միավորով։

4. Հաշվարկներում օգտագործվող` օդային երթուղիների սպասարկման օբյեկտների ծախսային բազան պետք է լինի խնդրո առարկա ֆինանսական տարվան նախորդող նախավերջին տարվա նկատմամբ սահմանված ծախսային բազան»:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006թ. մարտի 1-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։