Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Ընդլայնված Կոմիտեն պարտավորվում է՝

ա) որոշումներ պատրաստել ընդլայնված Հանձնաժողովի համար,

բ) վերահսկել օդային երթուղիների սպասարկման վճարների համակարգի գործարկումը, այդ թվում՝ այդ նպատակով «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի կողմից օգտագործվող միջոցները, և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը հատկապես օդային երթուղիների սպասարկման վճարների փոխհատուցման ուղղությամբ՝ ի կատարումն ընդլայնված Հանձնաժողովի որոշումների,

գ) զեկուցել ընդլայնված Հանձնաժողովին օդային երթուղիների սպասարկման վճարների համակարգի գործարկման համար պահանջվող միջոցների մասին և բյուջետային հավելված ներկայացնել վերջինիս օդային երթուղիների սպասարկման վճարների ուղղությամբ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի գործունեության վերաբերյալ,

դ) կատարել ընդլայնված Հանձնաժողովի կողմից իր վրա դրված ցանկացած այլ պարտականություն։

2. Ընդլայնված Կոմիտեն սահմանում է իր սեփական ընթացակարգի կանոնները՝ 6-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի դրույթների համաձայն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։