Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԿԿՈՂՄ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՎ ՍՏԱՑՎՈՂ` ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի նպատակների համար կիրառվում են հետևյալ հասկացությունները.

«ռազմատեխնիկական համագործակցություն» - գործունեություն միջազգային հարաբերությունների ոլորտում` կապված ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, այդ թվում` մատակարարման կամ գնման, ինչպես նաև դրա մշակման, արտադրության և արդիականացման հետ,

«մտավոր սեփականություն» - հասկացվում է 1967 թ. հուլիսի 14-ին Ստոկհոլմում ստորագրված` Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հիմնադրման կոնվենցիայի (1979 թ. հոկտեմբերի 2-ի փոփոխություններով) 2-րդ հոդվածում նշված իմաստով,

«տեղեկատվություն» - տեղեկություններ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում կնքված պայմանագրերի (կոնտրակտների) առարկային առնչվող առարկաների, փաստերի, իրադարձությունների, երևույթների և գործընթացների մասին և այդ պայմանագրերի կատարման և (կամ) ձեռք բերված արդյունքների մասին` անկախ դրանց ներկայացման ձևից,

«կոնֆիդենցիալ տեղեկատվություն» - երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում կնքված պայմանագրերի (կոնտրակտների) առարկային առնչվող տեղեկատվություն, ներառյալ «նոու-հաու»-ն, այդ թվում` այնպիսի տեղեկատվությունը, որն ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք երրորդ անձանց հայտնի չլինելու պատճառով, որի նկատմամբ չկա օրինական հիմքով ազատ մուտք, և որին տիրապետողը միջոցներ է ձեռնարկում դրա կոնֆիդենցիալության ապահովման ուղղությամբ,

«ռազմական նշանակության արտադրանք» - սպառազինություն, ռազմական տեխնիկա, աշխատանքներ, ծառայություններ, մտավոր գործունեության արդյունքներ, այդ թվում` դրանց նկատմամբ բացառիկ իրավունքներ (մտավոր սեփականություն), ինչպես նաև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող տեղեկատվություն,

«մտավոր գործունեության արդյունքներ» - գիտական, նախագծային, տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներ, որոնք պարունակվում են տեխնիկական և գիտատեխնիկական փաստաթղթերում, ամրագրված են նյութական կրիչների վրա, ինչպես նաև պարունակվում են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների արդյունքում ստացված փորձարարական նմուշներում, արտադրանքի մանրակերտերում (մակետներում),

«մտավոր գործունեության օգտագործվող արդյունքներ» - մտավոր գործունեության արդյունքներ, որոնց նկատմամբ իրավունքները պատկանում են Կողմերից մեկի պետությանը և (կամ) պայմանագրերի (կոնտրակտների) մասնակիցներին, և որոնք անհրաժեշտ են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում կնքված պայմանագրերի (կոնտրակտների) կատարման համար,

«մտավոր գործունեության ստացված արդյունքներ» - երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում ստեղծված` մտավոր գործունեության արդյունքներ,

«պայմանագրերի (կոնտրակտների) մասնակիցներ» - Կողմերի պետությունների ձեռնարկություններ, միավորումներ և կազմակերպություններ, որոնք, Կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան, ստացել են ռազմական նշանակության արտադրանքի նկատմամբ արտաքին առևտրային գործունեություն իրականացնելու և նշված գործունեությանը վերաբերող պայմանագրերի (կոնտրակտների) կնքման իրավունք:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։