Հոդված 12
Հոդված 12
Խառը հանձնաժողով
1. Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները ստեղծում են Խառը հանձնաժողով, որի նպատակն է ապահովել.
ա) սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված ընթացիկ հարցերի լուծումը,
բ) սույն Համաձայնագրի իրագործման արդյունքների քննարկումը և ավտոմոբիլային փոխադրումների զարգացման համար առաջարկություններ ներկայացնելը,
գ) սույն Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկություններ նախապատրաստելը:
2. Խառը հանձնաժողովը հանդիպում է Պայմանավորվող կողմերից մեկի իրավասու մարմնի խնդրանքով, սակայն ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ` հաջորդաբար Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում: