Հոդված 3
Հոդված 3
Կանոնավոր ուղևորափոխադրումներ
1. Կանոնավոր ուղևորափոխադրումներն իրականացվում են թույլտվությունների հիման վրա:
2. Թույլտվություններ չեն պահանջվում մի Պայմանավորվող կողմի փոխադրողի կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքով տարանցումով իրականացվող կանոնավոր ուղևորափոխադրումների համար:
3. Կանոնավոր ավտոբուսային փոխադրումների համար թույլտվությունները տրվում են Պայմանավորվող կողմի փոխադրողի` նրա գրանցման երկրի իրավասու մարմնին ուղղված հայտի հիման վրա, որին պետք է կցվեն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը, ինչպես նաև հետևյալ փաստաթղթերը.
ա) կանոնավոր երթուղու գծագիրը,
բ) կանոնավոր երթուղով ավտոբուսի/ավտոբուսների երթևեկության ժամանակացույցը, որում պետք է նշվեն.
բ.ա) սկզբնական, միջանկյալ և վերջնական կանգառները, ինչպես նաև ավտոբուսի/ավտոբուսների երթուղում գտնվող պետությունների սահմաններում ավտոմոբիլային անցակետերը,
բ.բ) կանգառներում և պետությունների սահմանների ավտոմոբիլային անցակետերում ավտոբուսի/ավտոբուսների ժամանման, կանգառի և մեկնման ժամկետները,
բ.գ) կանոնավոր երթուղու սկզբնական և վերջնական կետերի հեռավորությունը ուղիղ հաղորդակցությամբ և յուրաքանչյուր կանգառի կետերի միջև,
բ.դ) փոխադրողի կողմից իրականացվող երթերի պարբերականությունը և հաճախականությունը,
բ.ե) ուղևորների փոխադրման սակագները փոխադրողների գրանցման պետությունների ազգային տարադրամով:
4. Հայտը բավարարելու դեպքում Պայմանավորվող կողմերից մեկի իրավասու մարմինը 10-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին ընդունված որոշման մասին:
5. Թույլտվություն ստանալու հայտը կարող է մերժվել 10-օրյա ժամկետում` Պայմանավորվող կողմերի ներպետական օրենսդրության պահանջների համաձայն կամ նախկինում ճանապարհային անվտանգության օրենսդրությունը խախտելու դեպքում:
6. Ծառայության պահանջարկի բացակայության կամ անբավարարության դեպքում փոխադրողը պետք է իր երկրի իրավասու մարմնին գրավոր տեղեկացնի գործունեությունը դադարեցնելու մասին գործունեությունը դադարեցնելուց մեկ ամիս առաջ:
7. Փոխադրումն իրականացնելուց հրաժարված փոխադրողի գրանցման երկրի իրավասու մարմինը մեկ ամսվա ընթացքում տեղեկացնում է այդ մասին մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին:
8. Տրանսպորտային թույլտվությունը հանդիսանում է անհատական, և դրա փոխանցումը այլ տրանսպորտային փոխադրողի կամ երրորդ կողմի արգելվում է: