Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ

1. Սույն Համաձայնագրի հիման վրա ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար թույլտվություն չի պահանջվում:

Թույլտվություն չի պահանջվում նաև.

ա) անսարք ավտոբուսի փոխարինման համար,

բ) խափանված տրանսպորտային միջոցների փոխարինման նպատակով մյուս երկիր ուղևորվող տրանսպորտային միջոցի դատարկ վազքի համար, ինչպես նաև նորոգումից հետո հետ վերադարձող տրանսպորտային միջոցների դատարկ վազքի համար,

գ) այն տրանսպորտային միջոցների (նոր կամ գործածված) առաջին վազքի համար, որոնք ունեն ցանկացած երկրի համապատասխան գերատեսչությունների կողմից տրված արտահանման գրանցման համարանիշներ, և եթե դրանք շարժվում են դեպի Պայմանավորվող կողմերից մեկի տարածք, որտեղ պետք է կատարվի տվյալ տրանսպորտային միջոցի գրանցումը,

դ) փրկարարական կամ վերականգնման աշխատանքների համար նախատեսված տրանսպորտային միջոցների համար:

2. Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայության դեպքում:

3. Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների ընթացքում արգելվում է ուղևորներ (բացառությամբ հսկիչ փաստաթղթում նշված ուղևորների) նստեցնելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։