Հոդված 10
Հոդված 10
Համապատասխանությունը ազգային օրենսդրությանը
1. Պայմանավորվող կողմերի տրանսպորտային փոխադրողները և նրանց վարորդական անձնակազմերը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվելու ժամանակ պարտավոր են պահպանել այն պարտավորությունները, որոնք բխում են.
ա) այն միջազգային պայմանագրերից, որոնց նրանք մասնակցում են,
բ) սույն Համաձայնագրից,
գ) ազգային օրենսդրությունից:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները նույն ձևով տարածվում են երկու Պայմանավորվող կողմերի փոխադրողների վրա` ազգային պատկանելության կամ հիմնադրման վայրի հետ կապված խտրականությունից խուսափելու նպատակով: