Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Ուժի մեջ մտնելը և գործողության ժամկետը

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցման ստացման օրվանից:

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

3. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած ժամանակ մյուս Պայմանավորվող կողմին ծանուցել սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին: Այդ դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է մյուս Պայմանավորվող կողմի կողմից ծանուցումը ստանալուց 6 (վեց) ամիս հետո, եթե նշված ժամկետում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ ծանուցումը հետ չի վերցվում:

4. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում 1997թ. մայիսի 3-ի` «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Վրաստանի Կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» Համաձայնագիրը և 2005թ. սեպտեմբերի 29-ի` «1997թ. մայիսի 3-ին Երևան քաղաքում ստորագրված Հայաստանի Հանրապետության Կառավարության և Վրաստանի Կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» Արձանագրությունը:

Ի հավաստումն վերոգրյալի` պատշաճ կարգով լիազորված ներքոստորագրյալ ներկայացուցիչները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է Թբիլիսի քաղաքում, 2006 թվականի ապրիլի 25-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն. ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի տարընթերցման դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006 թ. հուլիսի 6-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։