Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Սահմանումներ

1. «Փոխադրող»` Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գրանցված ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը, իր երկրի ազգային օրենսդրությանը համապատասխան, իրականացնում է ուղևորների, բեռների կամ այլ փոխադրումներ վարձատրության դիմաց կամ վարձակալությամբ կամ` անկախ փոխադրումներ:

2. «Տրանսպորտային միջոց»` ավտոտրանսպորտային միջոց, որը.

ա) առանձին միավոր կամ տրանսպորտային միջոցների համակցություն է,

բ) նախատեսված է ուղևորների (նախագծված և նախատեսված է ավելի քան 9 ուղևորների, այդ թվում` վարորդը, փոխադրման համար` ավտոբուս) և բեռների փոխադրման համար և, սեփականության, վարձակալության կամ լիզինգային պայմանագրի համաձայն, գտնվում է փոխադրողի տիրապետման ներքո,

գ) թեթև մարդատար ավտոմեքենա է:

3. «Կցորդ»` անշարժ տրանսպորտային միջոց, որը նախատեսված է տրանսպորտային միջոցի հետ միասին տեղաշարժվելու համար:

4. «Կիսակցորդ»` ավտոտրանսպորտային միջոցին այնպիսի ձևով ամրացված կցորդ, երբ դրա դիմացի մասը հենվում է ավտոտրանսպորտային միջոցի վրա, և դրա վրա գտնվող բեռի մի մասը ընկնում է ավտոտրանսպորտային միջոցի վրա:

5. «Գրանցում»` ազգային օրենսդրության համաձայն` որոշակի համապատասխան իրավասու մարմինների կողմից անհատականացման համարի հատկացում տրանսպորտային միջոցին: Տրանսպորտային միջոցների համակցության դեպքում ավտոտրանսպորտային միջոցը գերակայող գործոն է հանդիսանում թույլտվություն տալու կամ դրանից ազատելու համար:

6. «Թույլտվություն»` որոշակի ժամկետով տրված հատուկ փաստաթուղթ, որը փոխադրողին իրավունք է տալիս Պայմանավորվող կողմի տարածքում իրականացնելու ուղևորափոխադրումներ (մուտք, ելք և/կամ տարանցում):

7. «Ընդունող երկիր»` Պայմանավորվող կողմի պետական տարածք, որում գործունեություն է իրականացնում այն տրանսպորտային միջոցը, որն այնտեղ չունի համապատասխան փոխադրող և հիմնադրված չէ այդ տարածքում:

8. «Ավտոմոբիլային փոխադրումներ»` ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցով (կցորդով կամ կիսակցորդով) իրականացվող` ուղևորների կամ բեռների փոխադրումներ:

9. «Հիմնադիր երկիր»` Պայմանավորվող կողմի պետական տարածք, որում հիմնադրվել է փոխադրողը և գրանցված է տրանսպորտային միջոցը:

10. «Տարանցում»` Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում հիմնադրված փոխադրողի կողմից իրականացվող բեռների (առանց բեռնման և բեռնաթափման) և ուղևորների (առանց նստեցման և իջեցման) փոխադրում մյուս Պայմանավորվող կողմի տարածքով դեպի երրորդ երկիր կամ հետ:

11. «Կանոնավոր ուղևորափոխադրումներ»` ուղևորների փոխադրումներ, որոնք իրականացվում են որոշակի հաճախականությամբ և նախապես սահմանված երթուղով, որում նշված են նաև ուղևորների նստեցման և իջեցման կանգառները, ավտոբուսների երթևեկության ժամանակացույցով` ըստ երթուղիների և սակագների:

12. «Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ»` ուղևորների փոխադրումներ, որոնց դեպքում դրանց իրականացման պայմանները յուրաքանչյուր առանձին դեպքում սահմանվում են պատվիրատուի և փոխադրողի միջև համաձայնեցմամբ:

13. «Կաբոտաժ»` փոխադրումներ, որոնք իրականացվում են Պայմանավորվող կողմերից մեկի տարածքի երկու կետերի միջև մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գրանցված փոխադրողի կողմից:

14. «Իրավասու մարմին»`

Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն,

Վրաստանի համար` Վրաստանի տնտեսական զարգացման նախարարություն, Վրաստանի ավտոմոբիլային տրանսպորտի վարչակազմ կամ դրանց իրավահաջորդ գերատեսչություն,

կամ` երկուսի համար` անձ կամ մարմին, որը լիազորված է վերոնշյալ իրավասու մարմինների կողմից իրականացնելու սույն Համաձայնագրի իրագործմանն ուղղված գործառույթներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։