Հոդված 6
Հոդված 6
Վտանգավոր բեռների փոխադրումներ
1. Պայմանավորվող կողմերի միջև հետևյալ բեռների փոխադրումը. զենք, զինամթերք, միջուկային, ռադիոակտիվ օբյեկտներ և տարրեր, միջուկային նյութեր, ռադիոակտիվ թափոններ, հանքանյութեր (հանածոներ), որոնցից գործնականում հնարավոր է ստանալ միջուկային նյութեր, և այն ամենը, ինչ պատրաստված է միջուկային նյութերից և ռադիոակտիվ տարրերից կամ պարունակում է դրանք որպես բաղկացուցիչ մաս, ինչպես նաև միջուկային տեխնոլոգիաների կամ նոու-հաուի փոխադրումը կամ դրանց տարանցումը Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տարածքով պահանջում է հատուկ թույլտվություն:
2. Փոխադրողը գերատեսչություններից հատուկ թույլտվությունը պետք է ստանա մյուս Պայմանավորվող կողմի օրենսդրությանը համապատասխան:
3. Մարդու առողջության համար վտանգավոր կամ բուսական և կենդանական աշխարհի համար վնասակար վտանգավոր բեռների ներկրման դեպքում փոխադրողից վերցվում է բեռների ներկրման և տարանցման թույլտվությունը:
4. Եթե սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված թույլտվության մեջ նշված է փոխադրման երթուղին, ապա փոխադրումն իրականացվում է այդ երթուղով: