Գլուխ III · ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ
Հոդված 18. Վերահսկիչ պալատի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ
Հոդված 18. Վերահսկիչ պալատի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ
Վերահսկիչ պալատը համագործակցում է օտարերկրյա նմանատիպ մարմինների և կազմակերպությունների հետ, կարող է նրանց հետ կնքել համագործակցության մասին համաձայնագրեր, գործուղել իր աշխատակիցներին` միջազգային վերահսկողական մարմիններում աշխատելու համար:
Վերահսկիչ պալատը կարող է անդամագրվել նմանատիպ մարմիններ և կազմակերպություններ միավորող միջազգային կազմակերպություններին: