Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 7. Վերահսկողության ենթակա մարմինների պաշտոնատար անձանց պարտականությունները և պատասխանատվությունը

գործել է մինչև 2007-06-17Բացել ARLIS-ում

Հոդված 7. Վերահսկողության ենթակա մարմինների պաշտոնատար անձանց պարտականությունները և պատասխանատվությունը

(վերնագիրը փոփ. 10.03.99 ՀՕ-290)

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար անձինք պարտավոր են ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում Վերահսկիչ պալատին ըստ պահանջի տեղեկանքներ և անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնել բյուջետային միջոցների օգտագործման վերաբերյալ, աջակցել Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց` իրենց պարտականությունները կատարելիս:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար անձինք Վերահսկիչ պալատին կեղծ կամ ուշացումով տեղեկություններ հաղորդելու, նրա պաշտոնատար անձանց պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Վերահսկողության արդյունքներին ծանոթանալուց հետո, դրանց առնչվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ձեռնարկությունների և հիմնարկների ղեկավարները մեկամսյա ժամկետում Ազգային ժողով և Վերահսկիչ պալատ պաշտոնական տեղեկատվություն են ներկայացնում` բացահայտված խախտումները վերացնելու, պետությանը հասցված վնասը փոխհատուցելու և պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:

Պաշտոնական տեղեկատվություն ստանալուն պես Ազգային ժողովի նախագահն այն ուղարկում է Ազգային ժողովի հանձնաժողովներին, խմբակցություններին և խմբերին: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար անձինք բացահայտված իրավախախտումները վերացնելու, պետությանը պատճառած վնասը փոխհատուցելու և պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ժամանակավրեպ տեղեկատվություն ներկայացնելու համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի նախագահը սահմանված կարգով նյութերն ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:

(7-րդ հոդվածը փոփ., լրաց. 10.03.99 ՀՕ-290, 24.10.00 ՀՕ-105)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։