Հոդված 23. Վերահսկիչ պալատի աշխատակիցների պատասխանատվությունը
Հոդված 23. Վերահսկիչ պալատի աշխատակիցների պատասխանատվությունը
(վերնագիրը փոփ. 10.03.99 ՀՕ-290)
Վերահսկիչ պալատի աշխատակիցները պատասխանատվություն են կրում Վերահսկիչ պալատի խնդիրների իրականացման համար:
Վերահսկիչ պալատի աշխատակիցները պարտավոր են բարեխղճորեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, պաշտպանել պետական շահը:
Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձինք, գործող օրենսդրությանը համապատասխան, պատասխանատվություն են կրում Վերահսկիչ պալատի կողմից կատարվող վերահսկողության օբյեկտիվության, դրանց արդյունքների խեղաթյուրման, ինչպես նաև պետական, բանկային և առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակման համար:
Մինչև Վերահսկիչ պալատի կողմից վերահսկողության արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելը, Վերահսկիչ պալատի աշխատակիցներին և պաշտոնատար այլ անձանց արգելվում է որևէ ձևով նախնական գնահատականների և եզրակացությունների հրապարակումը:
Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունները կարող են գանգատարկվել դատական կարգով:
(23-րդ հոդվածը փոփ. 10.03.99 ՀՕ-290, լրաց. 24.10.00 ՀՕ-105)